Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրհեղեղը շարունակում է կյանքեր խլել

Հասարակություն
kerala

Հնդկաստանի Կերալա նահանգում մոլեգնող ջրհեղեղի զոհերի թիվը հասել է  167- ի, ավելի քան 85000 մարդ մնացել է  անտուն: Մեկ շաբաթ է, ինչ այդ նահանգում  չեն դադարում սեզոնային հզոր հեղեղները  (մուսոն), որոնք մեծ ավերածություններ են պատճառում:      Իշխանությունների գնահատմամբ, սա ամենահզոր մուսոնն է, որի հետ նահանգը բախվում է վերջին  100 տարվա ընթացքում:    Կերալայի   բոլոր 14 շրջաններում  հայտարարվել է տագնապի կարմիր ազդանշան,  39  ամբարտակներից գործարկվել է  35-ը:  Կերալայի բնակիչներին էվակուացնելու համար  Հնդկաստանի Ռազմածովային Ուժերը դադարեցրել են ծրագրավորված զորավարժությունները եւ ամբողջ ուժերն ուղղորդել տեղացիների փրկության համար: Չի գործում նաեւ Քոչինի՝ Հնդկաստանի մեծությամբ թվով 7-րդ    միջազգային օդանավակայանը, որի թռիչքուղին  լիովին հայտնվել  է ջրի  տակ:  Հատուկ փրկարարական  խումբ  է աշխատում  նաեւ կենդանիներին  փրկելու ուղղությամբ:  Նշենք, որ անձրեւների շրջանը Հնդկաստանում սկսվում է հունիսի կեսերից եւ տեւում է մինչեւ սեպտեմբեր ամիսը: