Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թող սկզբից կառավարությունն իրեն գնահատի, հետո նոր մենք. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նոր կառավարության առաջին հարյուր օրը չի ցանկանում գնահատել , նա առաջարկում է սպասել հանրահավաքին. «Թող սկզբից կառավարությունն իրեն գնահատի, հետո նոր մենք»: Քաղաքագետը նշում է, որ անձամբ միշտ դեմ է «փողոցային ժողովրդավարությանը». «Դա նշանակում է, որ երկիրը զարգացած չէ, ամեն ինչ հիշեցնում է թուրքական այսպես ասած՝ մայդանները, դա թրքություն է»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին Շաքարյանցը նշում է, որ գործին այսպիսի ընթացք տալ պետք չէր. «Առաջին հերթին պիտի հարցաքննվեր Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը, հետո Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետը, ասում են ընտրակաշառք է եղել, ո՞վ է փող բաժանել, պետք էր այնտեղից սկսել»: Քաղաքագետի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտ վերադարձրեց նոր կառավարությունը. «Ռոբերտ Քոչարյանին զոռով վերադարձրին քաղաքական դաշտ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ հիշենք երկու քաղաքական դիակի՝ Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին»: