Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդկաստանում սուգ է

Քաղաքականություն
hndik-1

Հնդկաստանում հայտարարվել է յոթնօրյա սուգ:  93 տարեկանում մահացել է երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփային: Հնդկաստանի ՆԳ նախարարության  հայտարարության մեջ ասվում է, որ սուգը կտեւի մինչեւ օգոստոսի 22-ը: Ինչպես հաղորդում է հնդկական Times Now հեռուստաալիքը, յոթ օրվա ընթացքում Հնդկաստանի բոլոր քաղաքացիները, օտարերկրյա պատվիրակությունները հնարավորություն կունենան այցելել հատուկ ծիսակարգի վայրը  ու  հրաժեշտ  տալ նախկին վարչապետին:  Հնդկաստանի ներկա վարչապետ Նարենդրա Մոդին եւս պատվիրակության հետ այցելել է դամբարան: Հնդկաստանի նախկին վարչապետ, հայտնի քաղաքական  գործիչ   Աթալ Բիհարի Վաջփայիին  երկար ժամանակ բուժվում էր Հնդկաստանի հայտնի   Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտում,   ուներ երիկամների ու բրոնխների խնդիր: Վաջփայիի թաղման օրը կխոնարհվեն  պետական բոլոր դրոշները, փակ կլինեն պետական բոլոր հաստատությունները,     դպրոցներն ու Համալսարանները, արգելվել են նաեւ  ժամանցային  միջոցառումների անցկացումը:      Աթալ Բիհարի Վաջփայիին  1977-79թթ:  Զբաղեցրել է   Հնդկաստանի արտգործնախարարի պաշտոնը, 3 անգամ եղել Հնդկաստանի վարչապետը՝ 1996թ-ին 13 օրով, 1998-2004 թթ ժամանակահատվածում: Վաջփային պատմության մեջ առավել հայտնի է նրանով, որ 1998 թվականի մայիսին նրա  կառավարությունը արտոնեց միջուկային զենքի փորձարկման անցկացումը, ինչը բարդացրեց հարեւան Պակիստանի հետ հարաբերությունները: