Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Պաշտոնական
exanak-1

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 19-24 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կբարձրանա 2-3, 19-ին կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ: 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           39.50C (2005 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                  9.90C (1975 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝           25.30C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: