Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանը կշարունակի  կալանավորված մնալ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
97c8082d47c9e07db45b10ea1d5629a2

ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: «Ա1+»-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հաստատեց լուրը եւ հայտնեց, որ իրենք բողոքարկելու են ՀՀ գլխավոր դատախազության որոշումը: «Բողոքարկելու ենք օրենքով սահմանված կարգով»,-ասաց փաստաբանը: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, Լեւոն Բաղդասարյանը չցանկացավ խոսել: Հիշեցնենք, որ  հունիսի 19-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաեւ՝ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն):