Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի գլխավոր խորհրդականն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղ

Պաշտոնական
Photo-1

Այսօր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը  այցելեցին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղ` ծանոթանալու համալսարանի ղեկավարության, շենքային պայմանների և գործունեության հետ: Այցելությանը ներկա էին նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Տոնեյանը, գործադիր տնօրեն  Սիմոն Սնգրյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ:   ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը և դեսպանը համալսարանի ներկայացուցիչների հետ միասին շրջեցին բուհի տարածքով, հաճախեցին համալսարանին կից գործող Արմեն Երիցյանի անվան դպրոց: Այցի ավարտին տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում հյուրերը և համալսարանի ներկայացուցիչները քննարկեցին մի շարք հարցեր, այդ թվում՝ համալսարանի ընդհանուր գործունեությանը, համալսարանական գրադարանի օժանդակութ­յանը, ուսանողների թվի աճին և մասնավորապես` օտարերկրյա ուսանողների ներգրավմանը վերաբերող հարցեր: Հայաստանում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը գործում է 2015 թվականից