Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրթության և մշակույթի նախագծեր

Պաշտոնական
makunc

Առաջին անգամ երկու գերատեսչություն՝ կրթության և մշակույթի նախարարությունները համատեղ նախագծերով հանդես եկան։ Ծրագրեր, որ կարևոր են հավասարապես երկու գերատեսչությունների համար, որոնց մասին խոսում էին, երբ դեռ ընդդիմադիր էին և որոնք հիմա կյանքի են կոչվելու։ Առաջին նախագիծը՝  երեսուն տարի անց աբոնեմենտային համակարգի վերագործարկումն է։ Հոկտեմբեր ամսից, ամբողջ հանրապետության տարածքով մեկ, նախագիծը կսկսի գործել պիլոտային ռեժիմով։ Պիլոտային, քանի որ ընթացքում կհասկանան, թե ինչ խնդիրներ են առաջանում և ինչ լուծումներ կարելի է տալ խնդիրներին։ Երեք  տոմս մեկական անգամ թատրոն, համերգասրահ և թանգարան այցելելու համար անվճար կտրամադրվի դպրոցականներին։ Իսկ որպեսզի այցելությունը ֆորմալ բնույթ չկրի ուսուցիչ-աշակերտի համատեղ որոշումը պետք է լինի թե որ համերգը, կամ ներկայացումը ավելի նպատակահարմար է այցելել։ Երկրորդ նախագիծը դրամաշնորհային մրցույթ-ծրագիրն է, որ կներառի վերլուծական, ստեղծարար, ստեղծագործ հիսուն արվեստագետի, որոնցից յուրաքանչյուրը ստանալով 1մլն. դրամ կիրականացնի իր  ինտերակտիվ, ներառական գաղափար-ծրագիրը դասական երաժշտության, կերպարվեստի և գրականության ոլորտներում։ «Սա գումար աշխատելու դրամաշնորհ չէ, -նշեց Լիլիթ Մակունցը, - սա արվեստագետի ստեղծարար գաղափարի իրականացման ծրագիր է և ոչ միայն ճաշակ ձևավորող, այլև ժամանակակից արվեստը ճանաչելի դարձնելու։ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանիխոսքով, ևս երկու անակնկալ նախագիծ է մշակվում, որոնց մասին կհայտնեն մոտ ապագայում։   «Իսկ ընդհանրապես, այս նախարարությունները չպետք է տարանջատվեն։ Հիմա շատ են կատակում  երկու նախարարությունների միավորման  շուրջ։ Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար։ Սա որպես կատակ»,- ասում է կրթության նախարարը և հավելում «ի դեպ հիշենք, որ առաջին հանրապետության ժամանակ կրթության և արվեստի նախարարություն էր»։