Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեռորի խնդիր չկա, մենք իրականացնում ենք մեր գործառույթները. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-6

ՊԵԿ–ը 7 ամսվա ընթացքում հավաքել է այնքան գումար, որքան նախատեսված էր հավաքագրել ամբողջ տարվա համար. Դավիթ Անանյան   Պետական եկամուտների կոմիտեն չի նեղացնում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին, կառավարության նիստից հետո հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Տեռորի խնդիր չկա, մենք իրականացնում ենք մեր գործառույթները եւ հարկ վճաողները նաեւ սուբյեկտիվ դատողություններ են անում մեր գործունեության վերաբերյալ։ Մենք մանր եւ փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներին այսօր որեւէ կոշտ վարչարարությամբ չենք նեղացնում»:   Ընթացիկ տարվա 7 ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է այնքան հարկային եկամուտներ, որքան նախատեսվում էր հավաքագրել ողջ տարվա ընթացքում։    «Կիսամյակային թվերը հրապարակել ենք ու մամուլում դրանք լայն արձագանք էին գտել:Որոշակի կոնկրետ թվեր այս պահին կդժվարանամ ասել, բայց կարող ենք արձագանքել հետևյալը: Մենք, ըստ էության, 7 ամսվա կտրվածքով հավաքագրել ենք այնքան ավել եկամուտ, որը նախատեսվում էր ամբողջ տարվա ընթացքում»: ՊԵԿ նախագահն ընդգծում է՝ զուտ հավաքագրումները չենք կարող գնահատել որպես հարկային եկամուտներ: «Մենք ծրագրավորված 2017թ. համեմատ 2018թ.-ի ծրագրավորված եկամուտների աճն արդեն ապահովել ենք: 2018թ. համար ծրագրավորված եկամուտներն ավել էին 2017թ. ծրագրավորված եկամուտներից մոտ 107 մլրդ-ով: Մենք 7 ամսվա ընթացքում այդ 107 մլրդ-ը զուտ հավաքագրել ենք, բայց ինչքանն է դրանից եկամուտ` դեռևս կդժվարանանք ասել», -ասաց նա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հաստատեց՝ ՊԵԿ աշխատակիցները խուզարկություն են իրականացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում:

 «Ծառայության աշխատակիցներն իսկապես ստուգումներ են իրականացրել ՀԿԵ-ում, բայց առանց ուժային գործողությունների։ Դիմակավորված ուժայիններ իսկապես եղել են, բայց նրանք սպասել են փողոցում մեքենաների մեջ, որպեսզի փաստաթղթերը հասցնեն նշանակության վայր։ Ստուգումները գիշերն են իրականացվել միայն այն պատճառով, որ դատարանի թույլտվությունը ստացել ենք ուշ ժամի»,-ասաց նա:

Դավիթ Անանյանը հրաժարվեց ավելին ասել՝ նշելով, որ իրենց գործողությունները որոշակի գաղտնիություն են ենթադրում։