Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փաշինյանը ոչնչացնում է պետական ռեսուրսները»

Քաղաքականություն
39249472_1817643048313850_3925279622379339776_n

Հրապարակախոս,  պատմաբան Վոլոդիա Հովհաննիսյանը բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին 100 օրը. «Նա ոչնչացրեց երկրապահը, եկեղեցին» Ըստ նրա ազգը բաժանվել է երկու մասի. «Նրանք ովքեր չեն մտածում նիկոլյան սկզբունքներով հակահեղափոխականներ են դիտարկվում»: Վոլոդիա Հովհաննիսյանն անդադառնում է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալմանը. Ըստ նրա Քոչարյանին զրկել են խոսքի ազատությունից. «Ես չեմ գտնում, որ հիսուն մարդ, որոնք պայքարում են ինչ- որ բաների համար իրավունք ունեին ոտնահարելու սահմանադրությունը»: Ըստ պատմաբանի եթե մարտի մեկի բացահայտման շուրջ այսպիսի գործընթաց է սկսվել ապա պիտի մեղադրվեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր- Պետրոսյանը Վարչապետը պետք է հաշվետու լինի ազգային ժողովին, հետո նոր հրապարակ հավաքի Ըստ պատմաբանի Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է պետական ռեսուրսները:Նրա խոսքով արդեն կան մարդիկ, որոնք պատրաստ են կտրուկ քայլերի. «Երդվել ենք, որ զենք չենք բարձրացնի»: Նախկին զինվորականը վստահեցնում է՝ վաղ թե ուշ պարզվելու է, որ Մանվել Գրիգորյանն անմեղ է. «էդ տուշոնկան լրիվ սարքած էր»: Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով ցանկացած հեղափոխություն իր վտանգներն ունի, սակայն վերջինս հույս ունի, որ կոռուպցիայի դեմ պայքարում նոր կառավորությունը կհաջողի. «Հարյուր օրը շատ քիչ է գնահատելու համար, սա քաղաքական պայքարի սկիզբն է, ազգը բաժանվում է հեղափոխականների և հակահեղափոխականների»: