Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կոչ եմ անում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար». ԿԳ նախարար (տեսանյութ)

Հասարակություն
arayik-harutyunyan-1

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»: