Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սիլաչի» հյուրանոցում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

Պաշտոնական
ain

Օգոստոսի 15-ին, ժամը 21:33-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խմբերը: Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի): Ժամը 23:36-ին աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: