Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞րն է վարչապետի սիրելի կերակուրը

Կարևոր լուրեր Հասարակություն
sedrak

Այս տարի արդեն 10-րդ անգամ է Հայաստանում անցկացվում է խորովածի փառատոնը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սիրած կերակուրն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Նա ակնկալում է վարչապետը  և Կառավարության որոշ անդամները ևս կմասկանցեն փառատոնին։ «Նախորդ տարիներին, հիշում եմ, նախարարներ էին գալիս, ընկնում էինք հետևից՝ հանկարծ արևը չխփի, նստելու տեղ տանք, սպասարկենք։ Ես կուզեմ որ պաշտոնյաները գան որպես հյուր և բոլոր մարդկանց նման համտեսեն կերակուրները։ Նոր Կառավարության հետ դեռևս չեմ առնչվել,  հրավիրում եմ բոլորին»,- նշում է նա։             Ավանդույթի համաձայն մասնակիցներ են լինելու նաև Վրաստանից։ Փառատոնն տեղի կունենա այս կիրակի Ախթալայում։ «Դրել ենք խիստ պահանջ, որ գները պետք է լինեն մատչելի, 1000-1500 դրամից սկսեն և կլինեն ըստ քաշի։ Այսինքն կլինեն մանր կտորների ձևով, որ մարդը 2 հատ վերցնի, 3 հատ վերցնի տարբեր ուտեստներից և մատչելի լինի իր համար»,- նշում է Սեդրակ Մամուլյանը։ Ավելին՝ տեսանյութում։