Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանն այն մարդկանցից չէ, որ մենակ խորտակվի, նա անուններ կտա. Արա Պապյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-5

Մեր Սահմանադրությունն ասում է, որ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է, բայց կա նախապայման. Ռոբերտ  Քոչարյանն անձեռնմխելի է՝ իր կարգավիճակից  բխող գործողությունների  համար, ասում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ «ՀՔԾ-ն սխալ վարվեց այն առումով, որ բավական վիճելի մեղադրանք ներկայացրեց: Կարծում եմ հետո այլ մեղադրանք կարելի է ներկայացնել, որն ավելի հեշտ ապացուցելի է՝ ասենք ապօրինի հարստացում»: Արա Պապյանը Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը սխալ է համարում: «Քոչարյանն այն մարդկանցից չէ, որ մենակ խորտակվի, նա անուններ կտա։ Հասարակությունը պետք է իմանա մարտի 1-ի մասին ողջ ճշմարտությունը»։ Արա Պապյանը չի կարծում, որ ասուլիսի տապալումը գործող իշխանության կողմից է ուղղորդվել, նրա լսած մեկ այլ կարծիքի համաձայն էլ՝ հենց Քոչարյանի կողմից է ուղղորդվել, որ նա հարցերին չպատասխանի: «Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա խոսել, ապա այսօր էլ կարող է կազմակերպել ասուլիս, իր առանձնատուն հրավիրել լրագրողներին, ուղիղ եթեր մտնել, և հարցերի պատասխանել»: Դատավարությունը պետք  է լինի արդար և մրցակցային, ասում է Արա Պապյանը: «Ես վստահ եմ, որ դատարանը ինչ որոշում էլ կայացնի, հասարակության մի զգալի մասը չի ընդունելու: Եթե արդարադատությունը հեռախոսային զանգով լիներ, ապա Քոչարյանին բաց չէին թողնի»,-ասաց նա: