Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպառնացել էր պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը. կեղծ ահազանգ (տեսանյութ)

Հասարակություն
Untitledդսոդո

Այսօր մի քաղաքացի ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվել են: Մեր նկարահանոող խումբը դեպքի վայրում է։  Պարզվեց՝  ահազանգը կեղծ է։  Համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:Աշխատակիցները  վերադառնում են իրենց աշխատասենյակներ։