Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոչարյանի կողմնակիցների ակցիան՝ Բաղրամյան 26-ի դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
39032391_245060056152372_2397821799736803328_n

ՀՀ վարչապետի նստավայրի մոտ մի խումբ քաղաքացիներ անց են կացնում բողոքի ակցիա՝ պահանջելով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդար դատավարություն։ Ցույցի մասնակիցները հանդես են եկել «Պարոն Փաշինյան, թույլ մի' տվեք, որ ճնշում գործադրվի արդարադատության վրա» գրությամբ պաստառով։ Հավաքվածները պահանջում էին վարչապետից՝ իր իսկ թիմի ինքնակոչիկներին և սադրիչներին թույլ չտալ դատարանի վրա ճնշում գործադրելով խոչընդոտել արդար և անկողմնակալ դատավարությանը։

Այսօրվա մամուլի ասուլիսի տապալումը նրանք համարում են խոսքի ազատության և երկրորդ նախագահի սահմանադրական իրավունքների սահմանափակում։