Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում ճանապարհային հանգստյան կետերից մեկի պատին հայկական խաչքար է հայտնաբերվել

Մշակույթ
f5b713c7359d67_5b713c7359da4

www.ermenihaber.am Կարս նահանգի Դիգորի շրջանում, ավտոբուսների և ուղևորների համար նախատեսված ճանապարհային հանգստյան կետերից մեկում հայկական խաչքար է գտնվել: Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում գտնվող հանգստյան կետի պատի վրա զարդաքանդակներ նշմարած քաղաքացիներն այդ մասին տեղյակ են պահել Դիգորի ժանդարմերիային: Իրավապահ մարմինները, ժամանելով նշված տարածք, խաչքարը հայտնաբերելու մասին տեղեկացրել են Կարսի թանգարանի տնօրինությանը: Կարսի թանգարանի աշխատակիցները պատմական արժեք ներկայացնող խաչքարը տեղափոխել են Կարս: Կարսի թանգարանի փոխտնօրեն Օզլեմ Էլբյուսթանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մ.թ. 9-րդ դարում հայկական ճարտարապետության, մշակույթի մեջ հաճախակի հանդիպող այս կոթողը քանդակազարդ գերեզմանաքար է: Այն հայերեն խաչքար է կոչվում: Դրանց վրա շատ են խաչի, կենդանիների և երկրաչափական դեկորացիաների մոտիվները: Մեր գտած քարի վրա օրինակ առկա է թևավոր խաչի մոտիվ: Քարի վրա կան երեք տարբեր խաչերի, թռչունի և հավերժության նշանի մոտիվներ: Խաչքարն  ունի 1մ 25սմ երկարություն, 60սմ լայնություն և 30սմ հաստություն»: Կարսի թանգարանի փոխտնօրենը նշել է նաև, որ խաչքարը շատ կարևոր տեղ ունի հայկական մշակույթի մեջ: [caption id="attachment_1637128" align="alignright" width="600"] Kars'ın Digor ilçesinde bir dinlenme tesisinde Ermeni kültüründe önemli yere sahip işlenmiş anıtsal "Haçkar" taşı ele geçirildi. Taş Kars Müze Müdürlüğüne getirildi. ( Cüneyt Çelik - Anadolu Ajansı )[/caption]