Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիդիանի» վերաբերյալ որոշումը Կառավարությունը կկայացնի օգոստոսի վերջին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
IMG_20180813_115355

«Լիդիանի» վերաբերյալ որոշումը Կառավարությունը կկայացնի օգոստոսի վերջին «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են Կառավարությունից միջամտել և թույլ տալ իրենց աշխատաքներ իրականացնել Ամուլսարի հանքում։ Հիշեցնենք, որ երկար ժամանակ է մի խումբ բնապահպան- ակտիվիստներ փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ խոչընդոտելով հանքում աշխատաքների իրականացմանը։ «Բացարձակ ոչ միաշխատանք անել հնարավոր չէ։ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ապօրինի ցույցը դադարեցնելու համար»,- նշեց աշխատակիցներից մեկը։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նրանց լսելու դուրս եկավ փախվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը։ Վերջինս առաջարկեց աշխատակիցներից 5 հոգու հանդիպել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։ Վարագ Սիսեռյանը ի պատասխան Լիդիանի աշխատակիցների նշեց, որ ամեն պարագայում պետք է խուսափել բռնությունից։ «Առաջին հերթին բռնությունը պետք է բացառենք, դա պետք է հասկանան թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները, թե՛ աշխատակիցները։ Կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը պետք է հանդես գա եզրակացությամբ, մենք սպասում ենք դրան։ Աշխատաքները կատարվում են, մենք ամեն ինչ անում ենք, որ այդ աշխատանքային խումբը հանգիստ աշխատի, այդ աշխատանքային խումբը պետք է հանդես գա եզրակացությամբ այս ամսվա վերջ։ Այդ եզրակացությունը հիմք ընդունելով՝ մենք պետք է հանդես գանք որոշմամբ, պետք է հասկանանք, թե ի՞նչ ենք անելու։ Խնդրում եմ սպասել մի փոքր, ճիշտ է ձեր աշխատանքը խոչընդոտվում է, բայց այդքան սպասել եք, մի քանի օր էլ սպասեք, որ այս հարցը առանց լարվածությունների լուծենք»,- նշեց Վարագ Սիսեռյանը։