Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից կտուժի նաեւ Հայաստանը. քաղաքագետ (տեսանյութ)

Տնտեսություն
28942095_1620909847999472_655599608_o.thumb_

Ռուսական ռուբլին արագ տեմպերով արժեզրկվում է, սա ԱՄՆ-ի նպատակներից մեկն է՝ թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է  ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: «Մոտ ապագայում չկա հեռանկար, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները կլավանան, այլ հակառակը՝ գնալով կխորանան: Պատժամիջոցների երկրորդ փուլը եւս կլինի, դրանից կտուժի նաեւ հայկական կողմը: Ռուսաստանից եկող տրասֆերտները էականորեն կարող են կրճատվել»: Սուրեն Սարգսյանը վստահեցնում է՝ թուրքական լիրան եւս արժեզրկվել է, պետք է սպասել եւ հասկանալ, թե ինչ կկատարվի Թուրքիայի տնտեսության հետ:  «ԱՄՆ-ն  հիմա ցանկանում է իր հարաբերությունները կարգավորել Վրաստանի  եւ Ադրբեջանի հետ՝ իրենց զորքերը Աֆղանստան տանելու համար: Երբ հարաբերությունները Թուրքիան թուլացնում է ԱՄՆ-ի հետ, ուժեղացնում է  Ռուսաստանի հետ եւ հակառակը»: Իրանի նկատմամբ  պատժամիջոցները  բավական խիստ են լինելու, նախադեպը չունեցող, ավելացնում է ամերիկագետը: «Արդյունքում հնարավոր է վատանա մեր առեւտուրը Իրանի հետ: Հայաստանը պետք է վերանայի համագործակցությունը  էներգետիկ ոլորտում: Վաշինգտոնը երբեք երկընտրանքի առաջ չի կանգնեցրել մեզ, որ հարաբերությունները դադարեցնենք Իրանի հետ: Բայց այնպես  պետք է  աշխատել, որ հնարավոր լինի փոխհատուցման մեծանիզմներ կիրառել, այս դեպքում լավ կլիներ «Հազարամյակի մարտահրավերներ»  ծրագիրը գործեր»: Սուրեն Սարգսյանը համոզված է՝ Հայաստանը  պետք է սկսի բարեփոխումների ճանապարհով շարժվել, միայն կոռուպցիայի դեմ պայքարը  քիչ է: «Հիմա Հայաստանը ուշադրության կենտրոնում է, խոշորացույցի տակ, հատկապես մամուլի ազատության տեսնակյունից»,-ասաց նա: