Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բժշկականի ուսանողները պահանջում են լեյտենանտի կոչում ստանալու իրենց իրավունքը (տեսանյութ)

Հասարակություն
bjishk

Բժշկականի ուսանողները շեշտում են՝ չեն հրաժարվում ծառայությունից, այլ պահանջում են լեյտենանտի կոչում ստանալու իրենց իրավունքը ԵՊԲՀ համալսարանն ավարտած ուսանողները պահաջում են հանդիպում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ օրդինատուրայում  իրենց մասնագիտացմանը հարցը լուծելու համար։ Երիտասարդները պնդում են, որ, ըստ օրենքի, իրենք պետք է ստանան լեյտենանտի կոչում և այնուհետև զորակոչվեն բանակ, սակայն Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տրամադրել այդ և առաջարկում է ինտերնատուրայի տարբերակը, որը մի շարք խնդիրներ է առաջացնում և անընդունելի է ուսանողների համար: Ուսանողներից Վարդան Շահինյանը նշում է. «Պաշտպանության նախարարությունը առաջարկում է մեկ տարի սովորել ինտերնատուրայում, այնուհետև զորակոչվել բանակ՝ որպես լեյտենանտ։ Այստեղ անհամաձայնությունն այն է, որ նախ պետք է սովորենք ինտերնատուրայում ու դառնանք շարքային զինծառյող, այդ դեպքում ինչո՞ւ պետք է մեր լեյտենանտի կոչումից զրկվենք, որը մենք փաստացի ունենք,  ու հետո ստանանք այդ։ Երկրորդ տարբերակը այն է, որ զորակոչվենք  որպես շարքային զինծառայող՝ անտեսելով բժիշկ սպայի համար անցած ռազմական գիտելիքները և բժշկի դիպլոմը։ Այստեղ պարզապես խախտվում են մեր իրավունքները։ Լեյտենանտի կոչումը մեր իրավունքն է։ Մենք պահանջում ենք այն, ինքը մեզ տրված է»,- ասում է նա լրագրողների հետ հանդիպմանը։ Երիտասարդները մինչ այս հանդիպում են ունեցել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Վերջինս համաձայնվել է նրանց հետ՝ հասկանալով, որ պետք է խնդիրն լուծում տրվի։ Այս պահին այս պահանջով ուսանողների թիվը ընդամենը 33-ն է, ովքեր մինչ 6 տարի գերազանց են սովորել և օգտվել են անվճար համակարգից։ «Մենք չենք խուսափում ծառայությունից, ուզում ենք սա շեշտել։ Մենք չենք էլ կարող խուսափել։ Բայց ուզում ենք զորակոչվել այնպես,ինչպես օրենքով է։ Եթե պետության շահից ենք խոսում,ապա պետությունը 6 տարի մեզ ժամանակ է տրամադրել, վարձը մուծել է, մեզ համար տեղ է պահել ու մեզ տարկետում է տվել։ Այսինքն կարիքից ելնելով է այդ տվել, կարիքը կա, որ տվել է։ Իսկ կարիքը անհրաժեշտ է եղել հետագայում բանակում բժշկի հաստիքով աշխատելու համար, բայց հիմա ընդհատվում է մեր ուսումը։ Մենք չենք կարողանում մասնագիտանալ»,- նշում է Վարդան Շահինյանը։ Նրանք նաև շեշտում են, երբ որպես  շարքային զորակոչվեն, ծառայեն և վերադառնան, այլևս չեն կարողանա օգտվել անվճար օրդինատուրայից։ «Կան շատ ուսանողներ, ովքեր հիմա անվճար օրդինատուրա են ընդունվել, զրկվում են դրանից»,- նշում են նրանք։ Ավելին՝ տեսանյութով։