Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ Ազատության հրապարակում

Կարևոր լուրեր Պաշտոնական
001-1-1

Օգոստոսի 12-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 12-ին՝ ժամը 19:00-23:00-ն մայրաքաղաքի Ազատության հրապարակում կանցկացվի «Երիտասարդ Երևան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն և դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Երիտասարդ Երևան» երիտասարդական միջոցառմանը:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն