Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնական դասընթաց Քրեակատարողական ծառայությունում

Պաշտոնական
DSC_1277

Քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում ծառայությունում տեղի ունեցավ հերթական ուսումնամեթոդական դասընթացը՝ նախատեսված օպերատիվ աշխատակիցների համար: Դասընթացն անցկացրեց ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը: Դասընթացի ծրագրով քննարկվեցին մշտադիտարկման այնպիսի հարցեր, ինչպիսիք են առօրյա և ընթացիկ աշխատանքները կարգավորելու առանձնահատկությունները,  օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը: Քրեակատարողական ծառայությունում պարբերաբար իրականացվող դասընթացների նպատակն է բարելավել օպերատիվ ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքները, ամրապնդել և հմտացնել աշխատանքային կարողությունները:   ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին