Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյան. «Ես այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ». Hayeli.am

Քաղաքականություն
Hovik-Abrahamyan-nkar

«Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ», Hayeli.am-ի հարցին ի պատասխան նման պարզաբանում  ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի  հետաքննության շրջանակներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին: Հովիկ Աբրահամյանը հերքեց ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի  ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է  ձևակերպված: Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փաստացի սեփականատերը չէ: «Ես ոչ այդ տարածքի, ոչ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Նա նաև հաստատեց հրապարկված այն տեղեկատվությունը, թե ինքը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության. «Այո, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»: Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, որ որոշ շահագրգիռ անձանց ևս խորհուրդ է տալիս չշտապել և չոգևորվել, սպասել քննության արդյունքներին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Hayeli.am»-ի կայքում: