Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է». Էդուարդ Շարմազանով

Պաշտոնական
IMG_8988-1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 9-ին Ռուս-հայկական համալսարանի` Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի նախաձեռնությամբ հանդիպել է Ռուս-հայկական եւ Բեռլինի Հումբոլդտի համալսարանների մի խումբ ուսանողների հետ։ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի առաջարկությամբ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով։ Հարցերը հիմնականում վերաբերել են մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը: Հայ-գերմանական խորհրդարանական հարաբերությունների առնչությամբ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է դրանց զարգացումն ու խորացումը՝ նշելով, որ Հայաստանն արդեն խորհրդարանական պետություն է եւ գերմանական փորձն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի կառավարման գործում։ Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Արցախի խնդրին: Այդ առնչությամբ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ «Արցախը փաստացի անկախ պետություն է, իսկ ԼՂ հակամարտության արդար եւ հայանպաստ լուծումը մեր գերխնդիրն է»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։