Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել, իսկ նրա եղբայրը կասկածյալի կարգավիճակում է. ՀՔԾ պետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-2

Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չմեկնաբանեց արդյո՞ք մարտի 1-ի գործով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվել է: «Նախաքննական գաղտնիք է»,-ասաց նա:  Իսկ Հովիկ Աբրահամյանին այս պահին մեղադրանք չի առաջադրվել։ «Ո՛չ, մեղադրանք չի առաջադրվել։ Ընդհանրապես, եթե որևէ անձի մեղադրանք առաջադրվի, կհայտնենք»։ Իսկ երեկ ձերբակալված Հովիկ Աբրահամյանի եղբայրն այս պահին ունի կասկածյալի կարգավիճակ: Նա կասկածվում է ապօրինի զենք, զինամթերք  պահելու մեջ։  «Տեղեկություն կա, որ Մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, ներքին զորքերից, եղել են նաեւ զինված խմբեր, նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»,-հավելեց Սասուն Խաչատրյանը: Ըստ նրա, վարկած կա, որ զենքը կիրառել են Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները։ «Նման վարկած կա, որը պետք է ստուգվի նախաքննության ընթացքում»։