Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1000 դոլար կաշառք վերցրած դատավորը 7 տարով ազատազրկվեց (տեսանյութ)

Հասարակություն
dat

Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը նրան մեղավոր ճանաչեց կաշառք վերցնելու մեջ։ Հիշեցենք, որ Իշխան  Բարսեղյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի՝ 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ։ Դատավորը որոշեց այդ 1000 դոլարը փոխանցել ԱԱԾ-ին։ Իսկ կաշառք ստանալու միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը դատապարտվեց 120 հազար դրամ տուգանքի։ Դատավճիռը հրապարակելուց հետո Իշխան Բարսեղյանը դիմելով դատավոր Վաչե Մարգարյանին հայտարարեց, որ իր խցում երկու մահճակալ կա ազատ, որից մեկը դատավորինն է լինելու, քանի որ նա արդարադատություն չի իրականացրել։