Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն բացում է խաղաքարտերը, որ եղել է պայմանավորվածություն ՀՀ հետ. քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen-hakobyan

Ռուսաստանի դաշնությունը բացում է խաղաքարտերը, որ եղել են պայմանավորվածություններ ՀՀ իշխանությունների և Ռուսաստանի միջև, իսկ  Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը առիթ էր պաշտոնական Մոսկվայի համար բարձրաձայնելու այդ։ Նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Լավրովի հայտարարության մեջ ինչ-որ մեսիջներ կան, որ Հայաստանի նոր իշխանությունները խախտում են պայմանավորվածությունները՝ անձեռնմխելիության շուրջ կարծես։ Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ւմ հետ են եղել այդ պայմանավորվածությունները»,- ասում է Վիգեն Հակոբյանը։  Ըստ քաղաքագետի  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Յուրի Խաչատուրովի  շուրջ լուծում գտնվեց, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով՝ դեռ ոչ։ «Հատկանշական է, որ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների մասով  ԱՄՆ դեպարտամենտի հայտարարությունն էլ բավականին զուսպ էր և այդքան էլ ոգևորիչ չպետք է լինի Քոչարյանին ձերբակալածների համար»,- ասում է Վիգեն Հակոբյանը։ Ավելին՝ տեսանյութով։