Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձ է եղել 2 հոգի, նրանցից մեկը ՊԲ զինծառայող էր

Պաշտոնական
jrambar

Օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՆ-ից:  Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ  խումբը:   Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.)  և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը: Նշենք, որ ԱՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ջրահեղձվածներից մեկը՝ Արմեն Հովակիմյանը, ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող էր: