Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթ Հարությունյանը բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին. Շահեն Հարությունյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shant31

Շահեն Հարությունյանը ֆբ-յան իր էջում գրել է. «Խնդրում եմ ուշադրություն։ Գրառումս ուղղված է բոլոր֊բոլորին և լրատվամիջոցներին։ Օգոստոսի 17֊ին լրանում է Շանթ Հարությունյանի՝ բանտից գրված բաց նամակի ժամկետը՝ ուղղված հայ ժողովրդին, որով կոչ էր արվում 2֊3 ամիս ժամանակ տրամադրել Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը։ Լրանում է այդ ժամկետը, սակայն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Ես՝ Շահեն Հարությունյանս, և հայրս՝ Շանթ Հարությունյանը, դեռևս չենք պատրաստվում նախաձեռնել որևէ քաղաքական պայքար՝ կապված Շանթ Հարությունյանի արդարացնան և ազատ արձակման հետ։ Հետևաբար. Հայաստանում տեղի ունեցող շարժումները, որոնցում կարող է շոշափվել Շանթ Հարությունյանի անունը, խնդրում ենք չկապել մեզ հետ։ Մենք պատասխանատու ենք միայն մեր և մեր նախաձեռնությունների համար։ Երբ մենք գործենք՝ կհայտարարենք ինքներս։ Հ.Գ. Իսկ թե ինչպե՞ս է Շանթ Հարությունյանը, ասեմ. Շարունակում է գտնվել բանտում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով և բանտախցում սպասում է Ռոբերտ Քոչարյանին։ Շատ խոսելու բան կունենան Շանթ Հարությունյանը և Ռոբերտ Քոչարյանը։ Չէ՞ որ, Շանթ Հարությունյանին մարտի 1֊ի գործով մի տարի պահեցին բանտում և 1 ամիս հոգեբուժարանում։ Լավ եղե'ք»։