Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողները» անձեռնմխելի են. ՀՔԱՎ

Հասարակություն
bant

«Հրազդան» ՔԿՀ դատապարտյալներ Դ. Խ.-ի ու նրա խցակից Գ. Ա.-ի միջև լարված հարաբերությունները 2017 թ. հունիսի 25-ին վերաճել են վիճաբանության, որը ՔԿՀ աշխատակիցների կողմից հարթվելու փոխարեն «հարթվել է» ՔԿՀ-ում հեղինակություն ունեցող, դատապարտյալների բնորոշմամբ՝ «զոն նայող» Անդրանիկ Հայրապետյանի և նրա համախոհների միջոցով: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել վիճաբանած երկու դատապարտյալներին: Ներկայացնում ենք մեղադրական եզրակացությունից ուշագրավ հատվածներ: Ինչպես նկատում ենք 2018 թ. մայիսի 29-ին կազմված մեղադրական եզրակացությունից, դատապարտյալները մշտապես լարված հարաբերություններ են ունեցել, քանի որ Դ. Խ.-ն Գ. Ա.-ին մշտապես առաջարկել է զբաղվել թղթախաղով, սակայն մերժում է ստացել: Հերթական նման միջադեպն էլ վերաճել է վիճաբանության: Ավելի վաղ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Գ. Ա.-ն դիմել է ՔԿՀ ղեկավարությանը՝ այլ խուց տեղափոխվելու հարցով, սակայն ղեկավարության հորդորով խնդրել է կասեցնել դիմումի ընթացքը և ստիպված շարունակել է բնակվել Դ. Խ.-ի հետ նույն խցում: Վիճաբանության  օրն էլ, մեղադրական եզրակացության համաձայն, առաջինը խուց մտել են ՔԿՀ աշխատակիցները, սակայն ոչինչ չեն ձեռնարկել մինչև քրեական հեղինակություն Ա. Հայրապետյանի հայտնվելը: Վերջինս ՔԿՀ ծառայողներին հորդորել է հեռանալ՝ պնդելով, որ «ինքնուրույն կզբաղվի խնդրով»: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ