Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիաներ Իրանի 10 քաղաքներում. Հասան Ռոհանիին մեկ ամիս ժամանակ են տվել

Քաղաքականություն
tazahorat-iran

Իրանում ձերբակալում են այն ակտիվիստներին, ովքեր արդեն երեք օր է բողոքի ակցիաներ են անցկացնում ընդդեմ երկրում տիրող սոցիալական վիճակի:    Իրանի 10 խոշորագույն քաղաքներում օգոստոսի 1-ից լայնածավալ բողոքի ակցիաները  կառավարությունը որակել է  անօրինական եւ գործի դրել իրավապահներին՝  նրանց գործողությունները կանխելու համար: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը Օգոստոսի 1-ից Իրանի   բոլոր խոշոր քաղաքներում   հարյուրավոր մարդիկ   փողոց են դուրս եկել կառավարությունից պահանջելով քայլեր ձեռնարկել երկրում թափ առնող գործազրկությունն ու թանկացումները կանխելու ուղղությամբ: Որոշ քաղաքներում ցույցերի ժամանակ տեղի են ունեցել  բախումներ, գործադրվել է  արցունքաբեր գազ: Բողոքի ակցիայի անցկացման հիմնական պատճառը  ազգային արժույթի կտրուկ անկումն է, որի հետեւանքով աճել է գործազրկության թիվը: Վերջին օրերին, սեւ շուկայում, իրանական ռեալը ամերիկական դոլարի նկատմամբ   հասել  է ռեկորդային սանդղակի ՝ 120 հազարի ռեալ՝ մեկ դոլարի դիմաց. Մինչդեռ, մայիսի վերջին,  մեկ դոլարն արժեցել է  65 հազար ռեալ:  Այս գործընթացները երկրում առաջացրել են  ինֆլյացիա,   կտրուկ աճել են  սպառողական մթերքների ու վառելիքի  գները: Իրանի խորհրդարանի  պատգամավորները երկրի  նախագահ Հասան Ռոհանիին մեկ ամիս ժամանակ են տվել հստակեցնելու համար, թե ինչ քայլեր է ձեռնարկում այս տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: