Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության հայտարարությունը՝ արտահերթ ընտրություններից առաջ

Պաշտոնական
police1

Հարգելի երևանցիներ, ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։ Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։ Հայցում ենք ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն։   ՀՀ ոստիկանություն