Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Հասարակություն
b73b78a351672a2670b8429c200e915c

Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել Կառավարության երեկվա նիստի մասին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բարձրագույն կրթության ոլորտում բուհերի խոշորացում իրականացնելու խնդրին: «Հարցը իրոք խիստ կարևոր է, բազմիցս ասել եմ, որ մեր երկրում չկա համապատասխան գիտա-մանկավարժական, հետազոտական և ենթակառուցվածքային ներուժ այդ քանակությամբ պետական և մասնավոր բուհեր ունենալու համար, ինչը ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա: Նախարար աշխատած տարիներին մեր թիմին հաջողվել էր 2009 թվականին 90-ից ավել մասնավոր բուհերի թիվը 2015-ին հասցնել շուրջ 30-ի, ինչը էլի շատ էր: Միաժամանակ օրենսդրական հիմքով ԿԳՆ դաշտ էի բերել նաև բժշկական կրթության մասնավոր հաստատությունները, բայց ամբողջությամբ լուծել խնդիրը չեմ հասցրել: Սակայն երեկվա նիստին վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ: Դիվանագիական ակադեմիան և Արդարադատության ակադեմիան հետդիպլոմային կրթության հաստատություններ են, որոնք շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն են ստեղծում ոլորտի մասնագետների համար: Երկուսն էլ հիմնադրվել են և աշխատել են ԵՄ աջակցությամբ: ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների և այս ակադեմիաների գործառույթները չեն հակադրվում, այլ մեկը մյուսի շարունակությունն են: Կարծում եմ, արտաքին գործերի, արդարադատության, կրթության և գիտության նախարարները պետք է միասին պարզաբանեն հարցը», – Facebook-յան իր էջում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։