Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի չորրորդ տուրբոգեներատորը միացվեց Հայաստանի Հանրապետության էներգահամակարգին

Պաշտոնական
haek

Հայկական ատոմային էլեկտրակայանը միացված է երկրի էներգահամակարգին։ Ծրագրված աշխատանքներն իրականացնելուց հետո 2018թ.-ի հուլիսի 31-ին, ժամը 09:58-ին ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի չորրորդ տուրբոգեներատորը միացվեց Հայաստանի Հանրապետության էներգահամակարգին։ 4-րդ տուրբոգեներատորի գործարկումը իրականացվել է բոլոր տեխնիկական պահանջներին համապատասխան: Ներկայում ՀԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին մատակարարում է 210-215MVt հզորությամբ էլեկտրաէներգիա։ 4-րդ տուրբոգեներատորի աշխատանքը դադարեցվել էր ապրիլի 14-ին՝ մասնակի արդիականացման, կոնդենսատորների և սեպարատորների փոփոխման համար։ Աշխատանքներն իրականացվում են ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից են՝ 10 տարով կայանքի աշխատանքի երկարաձգումը և պաշարների վերականգնումը, անվտանգության մակարդակի ու ատոմակայանի արդյունավետության բարձրացումը: ՀԱԷԿ սարքավորումների արդիականացման և պլանային-նախազգուշական նորոգման աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռոսատոմ Ծառայություն» մասնագիտացված ընկերություն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում։ Հայկական ատոմակայանը միակն է տարածաշրջանում, և գտնվում է Մեծամոր քաղաքի մերձակայքում: ՀԱԷԿ-ում արտադրվում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 1/3-ից ավելին։ Կայանի աշխատանքը Հայաստանի բնակչությանն ու ձեռնարկություններին ապահովում է մշտական էներգամատակարարմամբ:   Տեղեկանք   2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգմանն ուղղված գործակցության համաձայնագիր է կնքվել։ 2015թ.-ի փետրվարին ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման աշխատանքները ֆինանսավորելու համար արտահանման վարկի տրամադրման համաձայնագիր է ստորագրվել։ 2015թ.-ի հունիսին «Ռոսատոմ ծառայություն» ԲԲԸ-ի և «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի միջև պայմանագիր է կնքվել՝ ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների կատարման և ծառայությունների տրամադրման համար։ «Ռոսատոմ ծառայության» ԲԲԸ-ն (ներառված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կազմում) արտասահմանյան ատոմակայաններին տրամադրում է շահագործման երկարաձգման և վերանորոգման համար անհրաժեշտ ամբողջական ծառայություններ։ Շուկայում ընկերությունը գործում է 14 երկրներում և սպասարկում է Ռուսաստանի սահմաններից դուրս գործող 37 ատոմակայաններից 23 էներգաբլոկները։ Բացի այդ, կնքվել են 8 կառուցվող ատոմակայանների սպասարկման պայմանագրեր և պետությունների հետ՝ այնտեղ միջուկային ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման հնարավորությունների գնահատման 2 պայմանագրեր։ Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում «Ռոսատոմ ծառայություն» ընկերությունը հանդիսանում է շահագործման երկարաձգման ժամկետների որոշման, կանխարգելիչ ու պահպանման աշխատանքների իրականացման և ատոմակայանների սարքավորումների արդիականացման գլխավոր կապալառուն: «Ռոսատոմ»-ի մամուլի հաղորդագրություն