Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ իշխանությունը մի սերունդ է, որը Ֆեյսբուքի միջոցով է շփվում, ՌԴ համար դա դժվար ընկալելի է»

Քաղաքականություն
stepan-1

«Ռուսաստանի իշխանությունները վերջին 20 տարիներին սովորել են, որ Հայաստանում լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են եղել տալ ամեն ինչ, որ պահեն իրենց իշխանությունը, և ամեն ինչ արել են: Եվ Ռուսաստանն այս ընթացքում տեսել է միայն դա, որ այդ մարդիկ պատրաստ են հանձնել ինքնիշխանությունը, առանց որևէ բանի տրամադրել կարևոր ենթակառուցվածքներ: Ռուսաստանում սովորել են, որ այդպես է. հիմա կան նոր իշխանություններ, և հասկանալի է, որ Ռուսաստանում չեն ընտելացել նոր մոտեցմանը»,-այսօր անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետը նշեց, որ այսօր  իշխանության են եկել նրանք, որոնք հետ են կանչում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին «Եկել է մի սերունդ, որը Ֆեյսբուքի միջոցով է շփվում, բայց Ռուսաստանի համար դա դժվար ընկալելի է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: «Հայաստանում եկել են իշխանություններ, որոնք պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ, բայց առանց քծնանքի»,- նշեց քաղաքագետը: Ըստ Ստեփան Գրիգորյանի՝  Յուրի Խաչատուրովին ՌԴ-ում ընկալել ու վերաբերել են որպես յուրայինի. «Խաչատուրովը ոչ այնքան պաշտպանում էր Հայաստանի շահերը, նույնիսկ այն ժամանակ, երբ ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Հայաստանում, որքան պաշտպանում էր Ռուսաստանի հետաքրքրությունները: Եվ Ռուսաստանը սովոր է սրան»: