Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր նվերն է թույլատրելի դատավորի համար, որը՝ ոչ. խաղի կանոններ`բոլորի համար (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-3

Ո՞ր նվերները չեն համարվում թույլատրելի դատավորի և հանրային ծառայողի համար, ի՞նչ նվեր կարող են ստանալ բարձրաստիճան պաշտոնյաները,  դատավորները, նախարարները, հանրային ծառայողները: ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստին այս հարցերին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի քննարկման ժամանակ:  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարզաբանել է, որ եզրույթը սահմանված է Դատական օրենսգրքի 73-րդ հոդվածով: «Մասնավորապես, 2-րդ մասում այսպիսի ձևակերպում կա՝ նվեր հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի: Էժան ապրանք կամ ծառայություն, ապրանք, որը չէր տրամադրվի, իսկ թույլատրելի նվեր համարվում էր այն նվերը, որը սովորաբար կարող էր տրամադրվել, եթե չլիներ դատավոր լինելու հանգամանքը: Դատավորը պարտավոր է գնահատել: Եվ 100 հազար դրամից ավելի դա չի կարող լինել մեկ անգամվա համար  կամ տարվա կտրվածքով 400 հազար դրամից ավելի չի կարող լինել: Եթե ավելի է, պետք է վերադարձվի, եթե հնարավոր չի վերադարձնել, ապա այն պետք է տրամադրի պետական գույքի կոմիտեին», - նշել է Արտակ Զեյնալյանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա շատ կարևոր թեմա է թե հանրային ծառայողների, թե հանրության համար և որ պետք է հստակեցնել ինչն է թույլատրելի և ինչը անթույլատրելի: «Կարծում եմ՝ պետք է իրազեկման որոշակի միջոցներ ձեռնարկվեն ոչ միայն պաշտոնյաների, այլև հանրության համար,  որպեսզի «խաղի կանոնները» պարզ լինեն բոլորի համար. գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են, այդ թվում ոչ միայն չիմացության, այլև համապատասխան տեղեկատվական ուղերձներ չեն հղում, որ սա իսկապես պետության, կառավարության համար կարևոր է»:  Ի պատասխան՝ Արտակ զեյնալյանը տեղեկացրել է, որ հանրայնացնելու նպատակով ծրագիր են մշակելու, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն ու ամբողջ բեռը չընկնի դատավորի վրա, հասարակությունը ևս իմանա, որ դատավորին չի կարելի նվեր տալ արգելված: «Այո, «զաստավիտով» նվեր չի կարելի տալ դատավորին», - նշել է Նիկոլ Փաշինյանը: