Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղ է «Ելք» դաշինքի պառակտման մասին եզրահանգումներ անելը․ Ա. Միրզոյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այն հարցին, որ, եթե  Երևան քաղաքի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ է գնում, ապա արդյոք դա նշանակում է, որ «Ելք» դաշինքը պառակտվե՞ց: Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց պառակտվի, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի: «Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի, թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները: Այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը, կդառնա դրանց դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժում կարող են ընդգրկվել և՛ անհատներ, և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-ասաց Արարատ Միրզոյանը: Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուրջ չի ընկալվում, Արարատ Միրզոյանը նշեց, որ ամիսներ առաջ իրենք էլ լուրջ չէին ընկալվում: