Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազի դիմաց վճարներն անխուսափելի են. «Գազպրոմ-Արմենիա» (տեսանյութ)

Հասարակություն
gaz

Երեւանի բնակիչներից շատերը թավշյա հեղափոխության ընթացքում հնչեցրած գազի ներտնային սպասարկման գումարները չվճարելու հայտարարությունից հետո,  կանգնել են փաստի առաջ: «Հայտարարությունը լսելուց հետո, կարծեմ  Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր, ուրախացա, հաջորդ ամիս բանկ գնացի, Արդշին բանկ, ասեցին, որ զրոյացվել է»,- ասում է Անահիտ Ավետիսյանը: 15-րդ թաղամասի բազմաբնակարան շենքի  բնակչուհի Անահիտ Ավետիսյանն, ով չցանկացավ տեսախցիկի առջեւ հայտնել իր բողոքը՝ իր անվտանգությունից ելնելով, ասաց, որ սպասարկման գումարը չվճարելուց հետո անջատել են իր գազամատակարարումը, որն ըստ թոշակառու բնակչի՝ անօրինական է: Բնակիչները գազի ներտնային սպասարկման դիմաց վճարում կատարում են տարին երկու անգամ: «իսկ յոթերորդ ամիսը, որ գնացի, ասացին, որ նորից վերականգնվել է եւ դուք պարտավոր եք վճարել»: Տիկին Անահիտը կարծում է, որ ներտնային գազի սպասարկման դիմաց վճարները բնակիչների համար ավելորդ ծախսեր են, ստուգումների կարիք չկա: Հայաստանի բնակիչների գազամատակարարի՝ Գազպրոմ –Արմենիա ընկերության Տեխնիկական տեսչության եւ գազի վերահսկողության բաժնի պետը հայտնեց, որ չվճարումները սկսվեցին «Ժամանակ» օրաթերթի հոդվածից հետո, որտեղ ասվում էր, որ առաջիկայում հայ ժողովուր­դը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված  ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը զրկվեc իր եկամտաբեր բիզնեսներից մե­կից: Աշոտ Գրիգորյանը բնակիչներին հիշեցնում է՝ տեխնիկական սպասարկումը վճարովի  է եւ պահպանում է բնակիչների անվտանգությունը: «Ուստի վճարներն անխուսափելի են, իսկ դրա չվճարումների, խոչընդոտելու դեպքում գազամատակարարը իրավունք ունի գազանջատումներ անելու, որը գալիս է, անպայման, իրենց անվտանգության ապահովման նկատառումներով, առավելեւս բազմաբնակարան շենքերում»,- ասում է Գազպրոմ-Արմենիա ընկերության Տեխնիկական տեսչության եւ գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը։ Հայաստանցիների գազի ներտնային սպասարկումն իրականացնում է «Էյ-ի Ջի» ընկերությունը:  Աշոտ Գրիգորյանը բնակիչներին հիշեցնում է իրենց, իսկ ստորագրած  պայմանագրերի մասին: «Պայմանագրում նշված է երկու կողմում պարտավորությունները, որտեղ միանշանակ գրված է՝ տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրենց մեջ ինչ են ներառում եւ որի համար սահմանված վճարը 2270 դրամ յուրաքանչյուր սարքի համար՝ տարվա կտրվածքով»: Գազպրոմ Արմենիա ընկերության ներկայացուցիչը  գազ սպառողներին հայտնեց, որ թավշյա հեղափոխությունից հետո  նորընտիր  կառավարությունը  հորդորեց բոլորին վճարել գազի ներտնային սպասարկման վճարները: