Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ հեծանվորդներն ուժերը կչափեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններում

Սպորտ
IMG_7629

Oգոստոսին Միացյալ Թագավորության Գլազգո քաղաքում տեղի է ունենալու սպորտային մեծ իրադարձություն. եվրոպական 50 երկրի մարզիկներ են մասնակցելու թվով 6 սպորտաձևի մրցաշարերի։ Եվրոպայի հեծանվավազքի առաջնության շրջանակում առաջին անգամ պատմության մեջ տեղի կունենա հեծանվասպորտի 4 տարբեր տեսակների միաժամանակյա մրցաշար։ Օգոստոսի 2-7-ին ընթացող Եվրոպայի՝ հեծանվահրապարակի մեծահասակների առաջնությանը մասնակցելու է Հայաստանի 2017թ-ի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկված, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երկակի մրցանակակիր և աշխարհի գավաթի փոխչեմպիոն Էդգար Ստեփանյանը, ով Գլազգո է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ուղեկցությամբ։ Այնուհետև Էդգար Ստեփանյանը մասնակցելու է օգոստոսի 21-26-ին Շվեյցարիայի Էգլ քաղաքում կայանալիք Եվրոպայի` հեծանվահրապարակի մինչև 23 տարեկանների առաջնությանը։ ՀՀ հեծանվային մարզաձևի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ Տարոն Նիկողոսյանն իր անձնական մարզչի՝ Անդրանիկ Առուստամյանի հետ կմեկնի Շվեյցարիայի Էգլ քաղաք՝ մասնակցելու օգոստոսի 15-19-ին կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը։ Առաջիկա մրցաշարերին լավագույնս ներկայանալու նպատակով մեր հավաքական թիմը 17-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում: Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին։   Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիա