Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր  Ծիրանի»-ն  ընտրական  նախագծի քննարկումը  գնահատում  է  անբավարար

Քաղաքականություն
erkir-tsirani

26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկում: Քննարկումը ղեկավարում էր Դանիել Իոնիսյանը: Քննարկման ժամանակ խոսվեց այնպիսի բարեփոխումների մասին, որոնք իրենց բնույթով կոսմետիկ էին, որևէ էական հարց չէին լուծում: Քննարկումը ուղղված էր ընտրական օրենսգրքում իրականացվելիք այնպիսի փոփոխություններին և լրացումներին, որի շնորհիվ պետք է բացառվեն ընտրակեղծիքները, և ՀՀ քաղաքացիները ունենային հնարավորություն ազատվելու քաղաքական մենաշնորհից: Քննարկմանը նաև մասնակցում էր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որը հանդես եկավ իր առաջարկություններով և քննարկման արդյունքում  ծագած հարցերով: Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու և ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում «Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջարկեց, որպեսզի սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև արցախաբնակ հայությունը հնարավորություն ունենան ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև ներկայացվեց մեխանիզմներ առաջարկը իրագործելու համար: Նիստը վարողը ուղղակի պատասխանեց, որ չեն կարող այդ ծրագիրը իրագործել, այսպիսով՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին սահմանադրությամբ ամրագրված իրավունքից: Թվացյալ այս բարեփոխումները ուղղված են միայն ձևական պահանջներ բավարարելուն, մասնավորապես որոշվել էր, որ Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակը պետք է ավելացվի, պարտավորեցվի վերջինիս բանավեճեր կազմակերպել և այլն: Նիստը վարողը շարունակ կրկնում էր, որ նախկինում ընտրությունները անց են կացվել հանցավոր համաձայնության միջոցով: Սակայն այն հարցին, թե ինչ է արվում նախկինում այդ հանցավոր համաձայնության եկած անձինք քրեական  պատասխանատվության ենթարկվեն՝  մասնավորապես Սերժ Սարգսյանը և Տիգրան Մուկուչյանը, պատասխան հնչեց, որ վերջինս իրավապահ մարմին չէ և հարցին պատասխանել չի կարող: Իր զեկույցում նիստը վարողը ներկայացրեց «բարեգործությունը» քրեականացնող նախագծի մասին, սակայն «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցչի հարցին, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ նախագիծը՝ քաղաքապետի ընտրություններից առաջ, թե հետո, պատասխանեց, որ չեն հասցնի, և նախագծի ընդունումը կլինի քաղաքապետի ընտրություններից հետո: «Երկիր  Ծիրանի»  կուսակցությունն  ընտրական  նախագծի  այս  քննարկումը  գնահատում  է  անբավարար:  Տարիների  շարունակ  կուտակված  ու  բազմիցս  բարձրաձայնված  ընտրակեղծիքների  հիմնարար  լուծման  ընթացակարգը,  բանալին  այդպես  էլ  նիստի  շրջանակներում  չգտնվեց, ավելին  արձանագրվեց՝  կոծկման,  անորոշության  քաղաքականություն: «Ռեինկարնացիա»  անվան  տակ  կայացած  քննարկումը  պարզապես ևս  մեկ  անգամ  փաստեց, որ  նախկին  գորշ  իրողություններից, գործելակերպերից  դեռևս  չենք  ձերբազատվել  և ընտրական  նախագծի  մեջ  հիմնարար  փոփոխություններ  կատարելու  համար  հարկավոր  են  քաղաքական  բարձր  ունակությունների և  մտահորիզոնի  տեր  անձինք: Լավ  դիմահարդարում  ստացած  նիստերից  ու  որոշումներից  հանությունը  և  քաղաքական  շատ գործիչներ ձանձրացել  են, ժամանակն  է  լուրջ,  գործուն,  ազդեցիկ, նպատակային  քայլերի՝  առանց  ժամավաճառ  լինելու:                                    «Երկիր Ծիրանի» կուսակցության իրավական հանձնախումբ. Երևան 31 հուլիսի 2018թ.