Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Գորիսում. պայմանագրային զինծառայողը մահացել է. shamshyan.com

Հասարակություն
shamshyan

 Գորիս քաղաքի Երևանյան խճուղում թիվ 2 հասցեում գործող «Զանգեզուր» կոչվող հացատան դիմաց բախվել են Քարահունջ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Արման Պողոսյանի վարած ГАЗ 27057 մակնիշի 07 PR 088 համարանիշի և Վերիշեն գյուղի բնակիչ՝ 56-ամյա Վահիկ Բակունցի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 RP 016 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com  կայքից։ Վթարի հետևանքով Վ. Բակունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր՝ 29-ամյա Արմեն Մինասյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վիրավորներին ավտոեմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու հրշեջ-փրկարարները։  Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Ա. Մինասյանը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Նույն զորամասի պայմանագրային զինծառայող է նաև «07»-ի վարորդ Վ. Բակունցը։