Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» 5:1 հաշվով ջախջախեց «ՊՍժ»-ին. Մխիթարյանը գոլ չխփեց

Սպորտ
a1arsenal-1

Լոնդոնի «Արսենալը» 5:1 խոշոր հաշվով հաղթեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍժ»-ին՝ ֆուտբոլի International Champions Cup-2018 մրցաշարի երկրորդ խաղում: Հանդիպումը կայացավ Սինգապուրում: Անգլիացիներն առաջին խաղակեսում միայն մեկ անգամ աչքի ընկան, իսկ ահա երկրորդում նրանք արդեն չորս գոլ խփեցին մրցակցին: Ֆրանսիացիները հաշիվը թրջեցին ընդմիջումից հետո, 11մ հարվածով: «Արսենալում» հանդես եկող մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց առաջին 63 րոպեներին, որից հետո փոխարինվեց: Ի դեպ, այդ պահին հաշիվը դեռեւս հավասար էր՝ 1:1: Այդպիսով, լոնդոնյան ակումբն ավարտեց իր սինգապուրյան մրցելույթները, որի ընթացքում այն 11մ հարվածներով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին», ապա ջախջախեց «ՊՍժ»-ին: