Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարանի աշխատելու դեպքում այգիները կվերանան (տեսանյութ)

Տնտեսություն
gorcaran

Չնայած «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշմանը՝ գորածարանում շարունակվում են շինարարական աշխատանքները։ Այս մասին փաստում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասի բնակիչները, որոնք մտահոգ են հարևանությամբ կառուցվող գործարանի անվտանգությամբ։ Գործարանի կառուցումը կասեցնելու մասին որոշումն օրեր առաջ կայացրել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, մինչև որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշումը չլինի: Սակայն գործարանը կառուցելու համար բնապահպանական փորձաքննություն չի անցկացվել, քանի որ ներկայացվել է, որ այն չի գերազանցում 1500 քմ: Միևնույն ժամանակ, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի բ ենթակետով՝ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության, և դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող կատեգորիայով։ Օրեր առաջ, Նատի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում,որին միացել էր նաև գործարանի անմիջապես կողքին գտնվող` «Ռիվալ» ՍՊԸ-ի այգիների անձնակազմը: Այգիների սեփականատեր Ռաֆիկ Վիրաբյանն այսօր էլ պնդում է, որ գործարանի աշխատելու դեպքում կկորցնեն այգիները։ Ռաֆիկ Վիրաբյանի խոսքով՝ իրենց նպատակը գործարանի փակելը չէ։ «Այսօր Կառավարությունից, Բնապահպանության նախարարությունից պահանջում ենք, որպեսզի մեզ տան եզրակացություն վտանգավո՞ր է, թե՞՝ ոչ»։ ՌաֆիկՎիրաբյանը նշում է՝ անցկացվող լսումներն անօրինական են, քանի որ դա պետք է արվեր մինչև գործարանի շինարարությունը:   Նատի թաղամասի բնակիչներն էլ, սակայն, պնդում են, որ միակ ճանապարհը գործարանի քանդելն է։ Չեն պատրաստվում ոչ հեռանալ իրենց տներից, ոչ էլ պատրաստվում են առանց բողոքի համաձայնել այլ պայմանների, քանի որ պնդում են, որ գործարանի ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկներով՝ փորձելով գալ համաձայնության։