Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երդման արարողություն՝ քրեակատարողական ծառայությունում

Պաշտոնական
qnn

Հուլիսի 28-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ քրեակատարողական ծառայողի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը և ծառայության ղեկավար անձնակազմը: Քրեակատարողական նորանշանակ ծառայողներն անհատական կարգով մոտեցան ՀՀ պետական դրոշին, ընթերցեցին երդման տեքստը և ստորագրեցին իրենց անվան դիմաց: Նրանք երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել օրենքով իրենց վերապահված պարտականությունները: Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը շնորհավորեց նորանշանակ ծառայողներին, նրանց մաղթեց բարի ծառայություն՝ ցանկանալով, որ այս պաշտոնը լինի քրեակատարողական ծառայությունում նրանց առաջին քայլը, որը կտանի առաջընթացի, հաջողությունների և նոր նվաճումների. «Չկա առավել պատվաբեր երևույթ, քան ծառայության անցնել սեփական հայրենիքում, ազնվորեն, ծառայել հանրությանը և անվերապահորեն կատարել ծառայողական պարտականությունները»,- նշեց Ա. Մխոյանը: ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին