Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆինանսների կառավարման  զեկույցը վկայում է, որ կան կոռուպցիոն ռիսկեր

Հասարակություն
varuzhan

ԹԻՀԿ 2017-2018թթ ֆինանսների կառավարման  զեկույցը վկայում է, որ կան կոռուպցիոն ռիսկեր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» 2017-2018 թվականների պետական ֆինանսների կառավարման համակարգոի մոնիթորինգ է անցկացրել։ Նրանք մասնավորապես ուսումնասիրել են առողջապահության  ոլորտը։ ԹՀԻԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը և ծրագրի փորձագետ Սարգիս Նասիբյանը նախ նշում են, որ ուսումնասիրություն անցկացնելիս նկատել են, որ Ֆինանսների նախարարության կայքում բյուջեի կատարողականը գտնել բարդ է։ «Այն ստեղծված է սովորական քաղաքացու համար և սովորական քաղաքացին, մտնելով կայք, պետք է շատ հեշտությամբ գտնի այն, սակայն բյուջեն կարծես թաքցված լինի կայքում։ Նախ գանձարեն պետք է մտնել, հետո այլ տեղ, հետո այլ և հետո նոր բյուջեն գտնել»,- ասում է Վարուժան Հոկտանյանը։ Փորձագետները նաև ավելացնում են, որ  զեկույցից  պարզ է դառնում՝ 2015-ից մինչև 2017 թվականները բժշկական պետպատվերին տրամադրվող գումարները նվազել են։ «2015 թվականին կան քիչ դեպքեր, բայց ահռելի գումարներ, իսկ արդեն 2017 թվականին տեսնում ենք, որ պետպատվերի կարիքն ունեցող դեպքերը ահռելի շատ են, իսկ տրամադրվող գումարը չնչին»,- ավելացնում է Հոկտանյանը և նշում, որ բուժման փոխարեն սկսել են իրականացնալ բժշկական ախտորոշում, որոշակի գումարներ տրամադրվել են մասնավոր բուժհաստատություններին և այլն։ ։ «Այս մակարդակով մենք չենք կարող ասել, թե կոռուպցիա կա, մենք ասում ենք, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր։ Մնացածն արդեն դա արդեն իրավապահ մարմինների գործն է։  Պետք է պարզաբանենք պետպատվերի մախինացիաների հետ կապված  հարցերը»,- նշում է նա։