Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի խաղում հաղթեց «Սուտյեսկային»

Քաղաքականություն
a1alashkert-26.07.

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում Երեւանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկային»:   Նիկշիչում կայացած հանդիպման արդեն 11-րդ րոպեին մեր թիմի պաշտպան Մլադեն Զելկովիչը հեռահար հարվածով բացեց հաշիվը: Հետագայում կողմերին չհաջողվեց նոր գոլ խփել:   Այդպիսով, «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ եւ լուրջ հայտ ներկայացրեց որակավորման 3-րդ փուլ մտնելու համար: Դրա համար հարկավոր է օգոստոսի 2-ին կայանալիք պատասխան խաղում պարզապես պարտություն չկրել: