Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
a1margaryan

Հայաստանի պատանի ծանրորդները հերթական ոսկե մեդալը նվաճեցին Միլանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:   Մ-17 տարեկան տղաների մրցումներում մեր 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտում ցույց տալով 313 կգ արդյունք, վստահ գրավեց առաջին տեղը: Նա ոսկե մդալներ նվաճեց նաեւ պոկում եւ հրում վարժություններում:   Այս քաշային կարգում հանդես եկած Գեւորգ Ղահրամանյանը 273 կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը: