Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ախթալա գետն է լցվում կասկածելի գույնի ջրային զանգված (տեսանյութ)

Տնտեսություն
ekko

Քաղաքացիները շարունակում են ահազանգել ՀՀ բնության մեջ հանդիպող անսովոր և տարօրինակ դեպքերի մասին: Այս անգամ ահազանգում է Համայնքային համախմբման ու աջակցության կենտրոնի տնօրեն Օլեգ Դուլգարյանը՝ հրապարակելով լուսանկարներ Դեբեդ և Ախթալա գետեր լցվող կասկածելի գույնի ջրային զանգվածից:   Օլեգ Դուլգարյանը իր ֆբ-յան էջում մասնավորապես գրում է. «Հուլիսի 20-ին Դեբեդ գետի վտակ Ախթալա գետակը այդպիսի գույն ուներ Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող հանքերի ստորին հատվածում: Այստեղ միշտ հանքաջրերը խառնվում են գետակին և հոսում խառնվում Դեբեդ գետի ջրերին» Ավելի ուշ վերջինս հրապարակում է նաև կանաչ երանգ ունեցող զանգված լուսանկարներ. «2018 թվականի հուլիսի 20-ին ֆիկսեցի Ախթալայի ԼՀԿ-ին պատկանող հանքերից այդպիսի տարօրինակ, կանաչա-կապտավուն գույնի ջրերի հոսսքը, որը խառնվում էր Ախթալա գետակին, որը իր հերթին թափվում է Դեբեդ գետը»։