Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարո Եղնուկյանը կմեկնի ԱՄՆ

Հասարակություն
karo-exnukyan-1

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը կմեկնի ԱՄՆ։  Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Միջնորդություն ներկայացնելիս պաշտպանական կողմը նշել էր, որ ԱՄՆ-ում է գտնվում Կարո Եղնուկյանի հիվանդ մայրը,  որին երկու տարի չի տեսակցել։  Բացի  այդ, Եղնուկյանն ԱՄՆ-ում ունի բիզնես, որն առանց իրեն կարգավորել չի լինի։ Դատարանը որոշեց նաեւ թույլատրել «Սասնա ծռեր»-ին բեռնատար տրամադրած Խաչատուր Գիչյանին մեկնել Վրաստան։ Նա Վրաստանի քաղաքացի է եւ թոշակի ստացման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Պաշտպան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ նա մեկ շաբաթից ավել չի կարող մնալ Վրաստանում, քանի որ առողջական խնդիրներ ունի։   Սակայն այստեղ խնդիր է առաջացել։ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների՝ այդ թվում Խաչատուր Գիչյանի անձնագիրը ոչ վարույթն իրականացնող մարմնի մոտ է, ոչ էլ դատարանում։   Այդ հարցը դեռ պետք է կարգավորվի։    Գործի նյութերից բացակայում է նաեւ Աշոտ Պետրոսյանի վարորդական իրավունքի վկայականը։      «Կարող է Սերժ Սարգսյանը վերցրել է, փախել»,- դատարանում կատակեց Աշոտ Պետրոսյանը։     Սրան արձագանքեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը․   «Իիի, քո անձնագիրը ո՞ւմ էր պետք »։    Այս հարցերը կարգավորելուց հետո, դատարանը որոշեց նաեւ  արձակուրդի հարցը։     Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 13-ին։ 6 շաբաթ նիստեր չեն անցկացվի։  Հիշեցնենք, որ այս գործով  բոլոր 11 ամբաստանյալներն ազատ են։ Նրանց  խափանման միջոցը՝ կալանքը,  փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով՝ ստորագրությամբ, գրավով եւ պատգամավորների  անձնական երաշխավորությամբ։