Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր ավազաններից Սևան կեղտաջրեր են լցվում. նախարար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
oPEyhpPO3q8

Այսօր Կառավարությունում լրագրողները ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին հարցեր տվեցին ՀՀ բնապահպանական խնդիրների մասին՝ չշրջանցելով Սևանա լիճը, որը վերջին օրերին խիստ մտահոգել է ոչ միայն իշխանություններին,  բնապահպաններին, այլև շարքային քաղաքացիներին նույնպես։ «Մենք Սևանա լճի ջուրը բնապահպանական մասով ենք նայել՝ ազոտ-ֆոսֆորի հետ կապված։ Ցուցանիշները նորմայի մեջ են, բայց այս պահին մի քանի գործոններ կան, որ գումարվել են իրար»,- այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ «Եթե նկատել եք, սա ոչ միայն Սևանա լճին է վերաբերում, այլ ջրիմուռների աճը նաև այլ ջրավազաններում է  դիտարկվում՝ Եվրոպայում։ Պատճառը մի քանի գործոններն են՝ նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ։ Բոլոր ավազաններից Սևան կեղտաջրեր են լցվում։ Կան մաքրման մի քանի քաղաքային կայաններ, որոնք հիմնականում մեխանիկական մաքրում են իրականացնում։ Հիմնական լայնածավալ բնապահպանական ուսումնասիրությունները կանենք այս ամսվա վերջին, իսկ առողջապահական մասով ուսումնասիրությունները, որ արել են, կարծում եմ՝ այդ նախարարությունը կկարողանա առավել մանրամասն ներկայացնել»,- ասաց բնապահպանության նախարարը։