Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսիսյանը՝ միանձնյա առաջատար

Սպորտ
a1movsisyan-26.07.

Հայաստանի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը հաջող է հանդես գալիս Czech Open-2018 շախմատային տոնահանդեսի շրջանակում անցկացվող Պարդուբիցեի գրոսմայստերական մրցաշարում: Կայացած վեց տուրից հետո նա վաստակած 5,5 միավորվ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են 8 շախմատիստ, որոնք ունեն 5-ական միավոր: Այսօր տեղի ունենալիք 7-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցելու է իրենց հետապնդողներից մեկի՝ ռուսաստանցի գրոսմայստեր Միխայիլ Մոժարովի հետ: Մրցաշարին մասնակցող հայազգի շախմատիստ, մոսկվացի Դավիթ Պառավյանը, առայժմ 4,5 միավորով բաժանում է 10-33-րդ տեղերը: Մեր հայրենակիցն այսօր կմրցի չեխ միջազգային վարպետ Կարել Մալինովսկու հետ: